«Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինվորականները հեռանում են Դեբալցեվոյից: Այս մասին գրել է Газета.Ru-ն:

 

 

«Դեբալցեվոյից զորքերի դուրս բերումը իրականացվում է ծրագրված և կազմակերպված: Լոգվինովոյի վերահսկողության մասին բոլոր հեքիաթները հեքիաթներ են միայն՝ դդումը չվերածվեց կառքի: Դեբալցևո-Արտյոմովսկ ճանապարհը մենք չենք վերահսկում հենց Լոգվինովոյի պատճառով: Մյուս ճանապարհները պահում են Ազգային գվարդիան, «Դոնբասը» և Ուկրաինայի զինված ուժերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեմյոնչենկոն:

 

 

Ավելի վաղ Սեմյոչենկոն կոչ է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Դեբալցեվոյի շրջանում աշխարհազորայինների ուղղությամբ հզոր հարված հասցնելու հրաման արձակել: