Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ չպարզված հանգամանքներում մահացել են 2000 թվականին ծնված ժամկետային 2 զինծառայող: Հովհաննիսյանն այլ մանրամասներ չհաղորդեց։

Նշենք, որ զինծառայողները տարբեր զորամասերի զինծառայողներ են եղել: