Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Հավարտ Երեկոյան ժամերգության կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը:

 

Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում վառվեց Տեառնընդառաջի խարույկը: