«Հանրաքվեի մասին այս ժողովուրդը պիտի ասի՝ «идти к черту» իշխանությանը. ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար Պավել Մանուկյանը:

«Սա հանրաքվե չէ, անձերի խնդիր է լուծվում ժողովրդի ձեռքերով, եթե ոչ, ապա թող հանրաքվեի դնեն Պաշտպանության նախարարի և մյուս պաշտոնյաների հեռանալու հարցն էլ»:

Հարցին՝ չե՞ք մասնակցելու հանրաքվեին, պատասխանեց. «Իհարկե, չեմ մասնակցելու այդ հանրաքվե կոչվածին, և չեն մասնակցելու շատ շատերը, վստահեցնում եմ»:

Նշենք, որ այսօր մեկնարկեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավը։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը, այնուամենայնիվ «ՈՉ»-ի քարոզչական կողմը ևս կձևավորվի իրավաբանների և իրավապաշտպանների մի խմբի կողմից: