Նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները տեղաշարժի սահմանափակումներ են սահմանել 780 միլիոն մարդու նկատմամբ։ Սահմանափակումները հատկապես խիստ են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյ նահանգում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

 
 

Այս կամ այն չափով տեղաշարժի արգելքներ սահմանված են Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է համաճարակի էպիկենտրոնը՝ Ուհան քաղաքը, ինչպես նաև Շանհայ և Պեկին խոշորագույն քաղաքներում ու Պեկինի հարևանությամբ գտնվող Լյաոնին նահանգում։

Իսկ ամենախիստ սահմանափակումները Հուբեյ նահանգի 4 քաղաքներում են, որոնց թվում է և Ուհանը։ Այստեղ մարդկանց ընդհանրապես արգելված է տներից դուրս գալ։ Մթերքների ամենօրյա առաքումներն այստեղ իրականացնում են համայնքային ծառայությունները։