Ուկրաինայի հակամարտությունն իրենից հետո թողել Է 1 միլիոն 700 հազար գաղթականների, որոնցից շուրջ մեկ միլիոնը ներքին վերաբնակներ են, իսկ ավելի քան 700 հազարը գտնվում են հարեւան երկրներում, առաջին, հերթին Բելառուսում եւ Ռուսաստանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կարիտաս&ra quo; կաթոլիկական բարեգործական կազմակերպությունը:
Հինգ միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, նրանցից 3,2 միլիոնը դասվում Է ամենախոցելի կատեգորիաներին. դրանք տարեցներ են, հաշմանդամներ եւ երեխաներ, մեջբերում Է Վատիկանի ռադիոն «Կարիտասի» հայտարարությունը:
«Աշխատավարձերի եւ թոշակների կրճատումը, որոնք ծառացել են այդ շրջանների (նկատի են առնվում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը) բնակիչների առջեւ, ինչպես նաեւ ենթակառուցվածքի, մասնավորապես, դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների ավերումը, պարենի ձեռքբերման դժվարությունները եւ շարունակվող ռազմական գործողությունները՝ այս ամենն անտանելի իրավիճակ են ստեղծում շատ մարդկանց համար»,- հայտարարել Է «Կարիտասի» միջազգային բաժանմունքի անհետաձգելի օգնության պատասխանատու Սյուզաննա Տկալեցը, որը նոր Է վերադարձել այդ շրջաններ կատարած ուղե ւորությունից:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Կարիտասի» միջազգային եւ եվրոպական ցանցը մի քանի բաժանմունքներ ունի Ուկրաինայում: Կազմակերպությունն օգնություն Է ցույց տվել 50 հազար մարդու՝ մթերքով եւ առաջին անհրաժեշտության առարկաներով, նաեւ տրամադրվել Է հոգեբանական օգնություն: Ընդամենը դրա համար «Կարիտասը» ծախսել Է շուրջ 6 միլիոն երվո, նշված Է հաղորդագրության մեջ:
Օգնություն Է տրամադրվում նաեւ Բելառուսում եւ Ռուսաստանում գտնվող գաղթականներին: Շուրջ 550 ընտանիքներ «Կարիտասի» խնամքի տակ են գտնվում Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Բելառուսում, որտեղ պաշտոնապես գրանցվել Է 50 հազար գաղթական, կազմակերպությունն օգնություն Է ցույց տալիս 1180 մարդու: