Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից' կծելու դեպքերի վերաբերյալ, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցներ' հայտնաբերելու խնդրահարույց շներին։
Եթե շունը կծել է ձեզ, պետք է՝
- դիմել բժշկական հաստատություն,
- ստանալ անհրաժեշտ բուժօգնություն,
- բժշկից պահանջել համապատասխան փաստաթուղթ կծելու դեպքի վերաբերյալ,
- թուղթը ներկայացնել ԹԿՎԿ ՀՈԱԿ,
- ինֆորմացիա տրամադրել շան մասին (կլիպսի համարը, գույնը, գտնվելու վայրը, ցանկալի է՝ նկարը)։»