Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում գրանցված դեպքը սարսափի մեջ է գցել շատերին. թափառական շները հարձակվել են 30-ամյա կնոջ վրա, սպանել և կերել են նրա մարմինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

 

Փաստն արձանագրել է Բաթըքենթ թաղամասով անցնող քաղաքացիներից մեկը, ով նկատել է, թե ինչպես վաղ առավոտյան մեծ թվով շներ հավաքված ինչ-որ բան են ուտում: Կենդանիներին մոտենալուն և կնոջ հոշոտված դին տեսնելուն պես նա անմիջապես այս մասին հայտնել է ոստիկանությանը: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ դին պատկանում է 30-ամյա Էրինչ Պյուտյունին: