Փետրվարի 23-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X6» (վարորդ՝ Արկադի Վ.) և «Mercedes C» (վարորդ՝ Ալբերտ Ե.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Սյուզաննա (2005 թ.) և Դիաննա (2010 թ.) Վ.-երը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մարինե Գ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: