Այսօր՝ փետրվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 17:35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կատավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 163 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Փրկարարներն ու ոստիկանները նշված տան լոգարանում' խողովակից պարանով կախված վիճակում, հայտնաբերել են 32-ամյա Էդգար Կ.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով' մահացածին այդ վիճակում հայտնաբերել է քույրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասները' սկզբնաղբյուր կայքում: