Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց մի քաղաքացի բենզին էր լցրել վրան և սպառնում էր ինքնահրկիզվել։ Սակայն մի խումբ ոստիկաններ մոտեցան նրան՝ թույլ չտալով որևէ գործողություն իրականացնել և արագ հեռացրին քաղաքապետարանի դիմացից։  

Ներկաների խոսքով՝ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր 3 մանկահասակ երեխաները: Թե ինչ խնդրով էր այնտեղ՝ ոչ ոք տեղյակ չէր։

Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ: