Բոստոնում Biogen կենսատեխնոլոգիական և դեղագործական կորպորացիայի կառավարիչների ռազմավարական հանդիպումը կարող է դառնալ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի տարածման թեժ օջախ՝ գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին և բժիշկներին:
Հանդիպմանը մասնակցել են շուրջ 175 կորպորատիվ մենեջերներ, որոնք աշխատում են Միացյալ Նահանգների տարբեր մասերում: Արդյունքում միջոցառմանը ներկա մի քանի հոգու մոտ ախտորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս:
Ըստ Wall Street Journal-ի՝ հանդիպման հետ կապված հնարավոր 32 վարակակիրներ են հայտնաբերվել Մասաչուսեթս քաղաքում: Բացի այդ, Հյուսիսային Կարոլինայում գրանցվել է հինգ դեպք, երկուսը՝ Ինդիանայում, և մեկը՝ Ֆլորիդայում: