ՌԴ Բրյանսկի շրջանի սահմանային գոտում ուկրաինացի դիվերսանտների հարձակումը ահաբեկչական հարձակում է, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Mentor's School փորձնական կրթական ծրագրի մասնակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր հերթական ահաբեկչությունն են գործել, հերթական հանցագործությունը, մտել են սահմանամերձ շրջան, կրակ բացել խաղաղ բնակչության վրա, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, տեսել են, որ խաղաղ բնակիչներ ու երեխաներ են նստած, սովորական «Նիվա» է և կրակ են բացել նրանց վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են ռուսականն սահմանամերձ երկու գյուղ՝ պատանդ վերցնելով բնակիչների։ Հաղորդվում էր զոհերի, վիրավորների և վեց պատանդի մասին։