Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը:

 

 

«Իրականացված ահաբեկչությունը խիտ բնակեցված շրջանում ևս մեկ անգամ ցույց է տալիս ահաբեկչության ստոր դեմքը»,- CNN Turk հեռուստաընկերությունը մեջբերել է Չելիկի խոսքը:

 

 

Պայթյունը որոտացել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի շենքից ընդամենը 300 մետր հեռավորության վրա։ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 10-ը ստացել մարմնական տարբեր աստիճան վնասվածք: