Չի բացառվում, որ ԱՄՆ զինվորականներն են նոր կորոնավիրուսը հասցրել են չինական Ուհան քաղաք։ Այս մասին Twitter միկրոբոլգի իր էջում գրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։ «Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոական պացիենտը»: Քանի՞ մարդ է վարակվել: Ո՞ր հիվանդանոցներում են նրանց հոսպիտալացվել: Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի բանակն է համաճարակը բերել Ուհան: Եղե՛ք թափանցիկ: Ցույց տվե՛ք ձեր տվյալները»,- գրել է պաշտոնյան: