Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 841 նոր դեպք: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Հանրային առողջության դաշնային գրասենյակին:
Նշվում է, որ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2200 մարդու:
Մարտի 15-ի տվյալներով, Շվեյցարիայում և հարևան Լիխտենշտեյնում կորոնավիրուսի զոհն է դարձել 13 մարդ: