Մարտի 9-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 քարաթափման, 375 հրդեհի ահազանգ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 վթար կենսաապահովման կոմունալ համակարգում, ինչպես նաեւ՝ 101 կենցաղային կանչ, սակայն տուժածներ չկան:
Արձանագրվել է նաեւ թունավորման 8 դեպք. տուժել է 15 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: