Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները վիրուսային ցանկացած վարակի կանխարգելման համար, ներառյալ COVID-19- ը, խորհուրդ են տալիս ավելի քիչ շփվել ուրիշների հետ, դիմակներ կրել, ավելի հաճախ լվանալ ձեռքերը և փորձել չդիպչել դեմքին: Բայց, ինչպես պարզվեց, վերջինը գործնականում անհնար է: Բերանը, քիթը և աչքերը անընդհատ շոշափելը մարդու համար բնազդային վարք է:
Ամերիկացի հետազոտողների աշխատությունների համաձայն ՝ նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը ապրում է օդում մի քանի ժամ, իսկ որոշ մակերեսների վրա՝ մի քանի օր։ Մասնավորապես, պղնձի վրա այն գրեթե չորս ժամ է ապրում, մեկ օր՝ ստվարաթղթի, և երկու-երեք օր՝ պլաստիկի ու չժանգոտվող պողպատի վրա:
Հետևաբար, պարզապես դիպչելով որոշակի օբյեկտի՝ վարակը ձեռք բերելու հավանականությունը բավականին մեծ է, հատկապես, եթե միևնույն ժամանակ նույն ձեռքերով դիպչեք աչքերին, քթին կամ բերանին, գրում է ria.ru֊ն:
Ավստրալացի գիտնականների խոսքով՝ նույնիսկ բժշկական համալսարանի ուսանողները, ովքեր տեղյակ են այս վտանգների մասին, իրենց դեմքին դիպչում են ժամում 23 անգամ՝ բերանին, այտերին ու կզակին' ժամում 4 անգամ, քթին և աչքերին՝ 3 անգամ, ականջներին ու այտերին՝ 1 անգամ: Մեկ հպման միջին տևողությունը 3 վայրկյան է: Այլ աղբյուրների համաձայն, մարդիկ դեմքին դիպչում են ժամում 15,7 անգամ: Ինչ էլ որ լինի, միայն դեմքին դիպչելը բավական է, որպեսզի վիրուսը թափանցի օրգանիզմ։
Զգո՛ն եղեք։