Մարսողության խանգարում՝ եւս մեկ ախտանիշ, որը հաճախ հանդիպում է կորոնավիրուսի ժամանակ: Այս մասին ասվում է երկու հետազոտությունների մեջ, որոնք հրապարակվել են The American Journal of Gastroenterology եւ Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում:

Առաջին հետազոտության մեջ ուսումնասիրվել են Չինաստանի Ուհան քաղաքի 3 հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդ 204 պացիենտի տվյալներ: Փետրվարի 18-28-ը գիտնականները վերլուծել են այդ պացիենտների ախտանիշներն ու ուշադրություն դարձրել, որ հիվանդների գրեթե կեսը բողոքում է մարսողական խանգարումից՝ փորլուծությունից կամ ախորժակի խորստից: Այլ ախտանիշներից են եղել՝ սրտխառնոց, փսխում եւ որովայնի ցավ:

Հետաքրքիր է, որ մարսողական խնդիրներով պացեինտների մոտ շատ ժամանակ է անցել հոսպիտալացման եւ հիվանդության նշանների հայտնվելու միջեւ, քան ռեսպիրատոր ախտանիշներով պացիենտների մոտ: Ավելին, աղեստամոքսային ախտանիշներով մարդկանց բուժումն ավելի բարդ է ընթացել:

Երկրորդ հետազոտության մեջ Նյու Յորքի Իկան բժշկական դպրոցի գիտնականները ընդհանրացրել են գաստրոէնտերոլոգների համար մարսողության քրոնիկ խախտումներով պացիենտների մասին կարեւոր ինֆորմացիան:

Գիտնականների խոսքով՝ հատուկ ուշադրություն է հատկացվել աղիքների բորբոքային հիվանդություններով պացիենտներին, որոնք իմունոսուպրեսիվ դեղեր են ընդունում: Մասնագետների խոսքով՝ նման մարդիկ պետք է մյուսներից ավելի խիստ պահպանեն կարանտինի եւ ինքնամեկուսացման ռեժիմները:

NEWS.am Medicine