Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) կարող է կորցնել մինչև 1,2 միլիարդ դոլար մրցաշրջանի հնարավոր չեղարկման պատճառով: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով լիգայի մենեջերներին և ներկայացուցիչներին:
Մրցաշրջանը դադարեցվել էր մարտի սկզբին՝ COVID-19 համաճարակի պատճառով:
Ակումբներից մեկի ավագի խոսքով՝ լիգայի 30 ակումբներից յուրաքանչյուրի համար ընդհանուր վնասը կարող է կազմել 40 միլիոն դոլար կամ գրեթե 1.2 միլիարդ դոլար, եթե փլեյ-օֆֆ չկայանա: Լիգայի տարեկան եկամուտը գերազանցում է 8 միլիարդ դոլարը, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ ստացված եկամուտները։ Միայն սովորական խաղային օրվա յուրաքանչյուր խաղի համար NBA-ը տոմսերի վաճառքից միջինը վաստակում է 1,2 միլիոն դոլար, իսկ փլեյ-օֆֆ-ի խաղից՝ 2 միլիոն դոլար: