Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կմարի մինչև ապրիլի վերջ֊ մայիսի սկիզբ, «Իզվեստիա» գործակալությանն ասել է Առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն: Մասնագետի խոսքով՝ այս վարակը ենթարվում է այն նույն սկզբունքներին, որոնց որ սուր շնչառական վիրուսային վարակները:
«Փոխանցման հիմնական մեխանիզմն օդակաթիլային ճանապարհն է, և տաք սեզոնում համաճարակային գործընթացի ակտիվությունը զգալիորեն կրճատվում է», - պարզաբանեց Բրիկոն:
Նախօրեին Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վոյնովիչը կոչ էր անում նախազգուշական միջոցներ ձեռնարկել և խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված։ Ըստ նրա՝ կան շատ ավելի լուրջ հիվանդություններ, և միայն կանոնների պահպանումն է, որ կօգնի հաղթահարել այս նոր համաճարակը:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 465 հազար մարդ, մահացել է 21 հազար մարդ:
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1036 դեպք, Մոսկվայում՝ 703: 45 մարդ ապաքինվել է, 3-ը` մահացել: