Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ասել է, որ հիվանդության դեմ պայքարի իր բաղադրատոմսը մաքուր օդն է և սպորտով զբաղվելը։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ինչպես ցույց է տվել համաճարակը, թուլացած իմունիտետ ունեցող մարդիկ այս համատեքստում վտանգված են։ Ուստի, բոլորը պետք է առաջին տեղում դնեն առողջ ապրելակերպը' պատշաճ սնունդը, մաքուր օդը և սպորտը: Սա ձեզ ասում է այդ ամենի միջով անցած մարդը», - ասված է Լուկաշենկույի՝ ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Լուկաշենկոն հայտնել էր, որ ինքը ասիմպտոմատիկ կորոնավիրուս է ունեցել։