Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում համաճարակի հետևանքով տուժած երկրներից յուրաքանչյուրում առնվազն հինգ հազարով կավելանա նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մահացությունների թիվը՝ ասված է Լոնդոնի Կայսերական քոլեջի շաբաթական զեկույցում:
Հաղորդվում է, որ հինգ երկրներ պետք է ակնկալեն նման աճ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։
Ինչպես նշվել է, Իտալիայում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը արդեն սկսել է կայունանալ: Երեքշաբթի օրվա տվյալներով՝ երկրում գրանցվել է COVID-19 վարակի ընդամենը 880 նոր դեպք: Հաղորդվում է նաև, որ հիվանդության տարածումը Իսպանիայում նվազել է: Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում և Ֆրանսիայում վիրուսի տարածումը շարունակում է աճել՝ ասվում է զեկույցում:
Բացի այդ, Կայսերական քոլեջը նշում է, որ հաջորդ շաբաթ մահվան դեպքերի համեմատաբար մեծ աճ կարող է արձանագրվի հետևյալ ութ երկրներում՝ Ալժիր, Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Իրան, Նիդեռլանդներ, Շվեյցարիա և Թուրքիա: