Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:
«Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- ասված է հայտարարության մեջ: