Ապրիլի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկից ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդի Սարգիս Վարդանյանը: Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Սարգիս Վարդանյանը 2018-ին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երևանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար։ Ավտովթարի հետևանքով աշխատանքային ծառայության մեջ էին գտնվող ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողները մահացել էին:
Աղբյուրը նաև գրում է, որ ապրիլի 3-ին, Ս. Վարդանյանը Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել 2018-ին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը ու ստացվում է. Ս. Վարդանյանը Նուբարաենի բատից ազատ է արձակվել օրենքի համաձայն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը:
Հունվարի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանն ու քննչական խմբում ներգրավված Գեղամ Գալստյանը միջնորդություն էին ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը սկսելու էր դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Աղբյուրը նաև գրում է, որ համաներմամբ ազատ արձակված «Սաքուլիկ» մականվամբ 26-ամյա Սարգիս Վարդանյանն է: