ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրվել է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը՝ նշելով, որ գրությունն այսօր են ստացել: 

 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը՝ ի պատասխան գրասենյակի պատասխանատուն նշեց, որ նա հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

 

Նա նշեց նաև, որ ՀՀ 3-րդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին կտեղեկացնեն թե՛ լրատվամիջոցներին, թե՛ հանձնաժողովին:

Նշենք, որ գրությունն ուղարկվել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից: