Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց կորոնավիրուսով պայմանավորված ոլորտում տիրող իրավիճակից, կառավարության աջակցության ծրագրերից, ինչպես նաև օրավարձով աշխատող մարդկանց խնդիրներից:«Ամենամեծ աղաղակող խնդիրը ՓՄՁ-ների համար պահանջարկի, առևտրի ծավալների նվազումն է, ինչպես նաև կա իրացնելիության խնդիր: Մեր ասոցացիա հաճախ են դիմում Կառավարության աջակցության այս կամ այն ծրագրին մասնակցելու հարցերով, քանի որ կան շատ կազմակերպություններ, որոնք այս կամ այն չափով չեն համապատասխանում ծրագրերի պայմաններին, իսկ, եթե համապատասխանում են, ապա դիմում են: Կան նաև մի քանի կազմակերպություններ, որոնք համապատասխանում են պայմաններին, բայց չեն դիմել, քանի որ ճգնաժամը նրանց վրա առանձնապես չի ազդել»,-ասաց նա: Օսիպյանի խոսքով, շատ հաճախ են քննադատվում Կառավարության աջակցության ծրագրերը և մարդիկ ուզում են, որ օգնությունը անհատույց լինի, քանի որ այս իրավիճակում վարկեր վերցնելը այնքան էլ արդարացված չէ. «Իմ կարծիքով պետությունը հիմա անում է այն, ինչ կարող է՝ իր համեստ ռեսուրսների չափով առավելագույնը»: Հարցին, թե այնուամենայնիվ, ձեռնարկատերերը գոհ են Կառավարության մշակած աջակցության ծրագրերից, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ գոհ չեն, քանի որ իրավիճակն է անորոշ և ձեռնարկատերերին կարելի է հասկանալ, թեպետ աջակցությունն էլ քիչ չէ, գոնե հնարավոր կլինի միառժամանակ ապահովել աշխատանքի շարունակականությունը»: Անդրադառնալով օրավարձով աշխատող մարդկանց խնդիրին, Օսիպյանն ասաց, որ դա նուրբ հարց է, քանի որ օրենքով սահմանված է՝ գործատուն հարկադիր պարապուրդի դեպքում, պարտավոր է վճարել իր աշխատակիցներին. «Բոլորովին այլ խնդիր է չգրանցված աշխատողների հարցը: Ինչո՞ւ պետք է ազնիվ հարկատուի վճարած հարկերով գոյացած գումարը օգտագործվի ոչ թե հենց իր նման ազնիվ հարկատուին աջակցելու համար, այլ՝ օգտագործվի սոցիալական ապահովություն տալու համար այն աշխատողին, որին գործատուն ժամանակին չի գրանցել: Ստացվում է, որ ազնիվ հարկատուն ֆինասվորում է անազնիվ հարկատուի գերշահույթը»: Օսիպյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը լավ առիթ է, որ գործատուները մտածեն, թե արժի արդյոք չգրանցված աշխատողներ ունենալ, իսկ աշխատակիցներն էլ լինեն էլ ավելի գիտակից և չհամաձայնեն նման կարգով աշխատել: «Միայն գերշահույթ ունենալը չէ, որ դրդում է գործատուներին չգրանցել աշխատողներին, քանի որ կա նաև աշխատանքային օրենսգրքի խնդիրը, որը անհարկի սոցիալիստական է: Շատ հաճախ տնտեսապես գործատուն չի կարող աշխատողին գրանցել, այսինքն՝ մենք ստեղծում ենք մի աշխատանքային օրենսգիրք, որը, ըստ էության, պետք է պաշտպանի աշխատողների շահերը, բայց քանի որ պայմանները խիստ են, ինքնին ստեղծում է պայման, որ գործատուն չգրանցի աշխատողին և արդյունքում մենք ունենում ենք այն, որ գործատուն և աշխատողը գալիս են հանցավոր համաձայնության, որն էլ աշխատողի իրավունքների ոտնահարում է»,- շեշտեց նա: Օսիպյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը շատ լավ առիթ է պետության համար, որպեսզի մտածեն ոչ թե խստացնելու և պայմաններ առաջ քաշելու մասին, այլ փորձն աշխատանքային օրենսգիրքը լիբերալիզացնել, ինչի արդյունքում գործատուն չի խուսափի աշխատողներին գրանցելուց:
Տնտեսվարողները դժգոհ են վարկի տեսքով աջակցությունից. նախընտրում են անհատույց օգնություն
13:59 - 13.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
26/03/20 16:41
Անհատույց օգնություն` բիզնեսին. Բաբկեն Թունյան
23/12/14 20:37
Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 միլիոն յուանի չափով անհատույց տեխնիկական օգնություն
18/10/24 11:00
Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
17/10/24 13:10
Տեղումները կլինեն թաց ձյան տեսքով․ Գագիկ Սուրենյան
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
27/05/24 12:15
ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին
08/05/24 09:05
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան