COVID-19- ի հանդեպ իմունիտետի առկայության թեստի փորձարկումները կարող են սկսվել այս շաբաթվա մեջ, այս մասին ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում կհայտնվի կորոնավիրուսի հանդեպ անձեռնմխելիությունը, այսինքն՝ իմունիտետի առկայությունը հայտնաբերելու թեստային համակարգ: Ըստ նրա, նման փորձարկման համակարգերի միջոցով որոշվում է նաև, թե բնակչության քանի տոկոսն իմունիտետ ունի հիվանդության հանդեպ։ «Մենք կփորձենք որոշել, թե ինչի ենք հասել հիվանդության զարգացման այս երկու ամսվա մեջ», - ասել է Գոլիկովան «Ռուսիա 24» հեռուստաալիքի եթերում: