Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 20-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 2 գնաճ, 4 գնանկում: Այս մասին տեղեկացնում է Արցախ/Տեղեկատվական շտաբը:
Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է շաքարավազ 1կգ՝ 3 դրամ կամ 1 %, բրինձ 1կգ՝ 1 դրամ կամ 0.2% ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ`66 դրամ կամ 12.4 %, ալկոգել ՝ 25 դրամ կամ 3.4 %, լոլիկ 1 կգ՝ 33 դրամ կամ 3.3%, հնդկաձավար 1կգ՝ 8 դրամ կամ 1.1% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: