Մոսկվայում Էլեկտրոնային ապրանքների գները վերջին շրջանում աճել են մինչեւ 100 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են խանութների վաճառողները:
Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին ԿԲ-ն հանգուցային տոկոսադրույքը տարեկան 10,5-ից բարձրացրել Է մինչեւ 17 տոկոս: Դեկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը շարունակել Է աճել մինչեւ 73 ռուբլի, եվրոյինը՝ մինչեւ 92 ռուբլի: Օրվա առանձին պահերի դրանք հասել են համապատասխանաբար 80,10 եւ 100,74 ռուբլու:
«Գներն աճել են 70 տոկոսով, եւ դա միայն վերջին շաբաթվա ընթացքում: Եթե վերջերս ես ֆոտոապարատը վաճառում Էի 90 հազար ռուբլով, ապա այժմ այն արժե 200 հազար»,-ասել Է Սավելովյան շուկայում ֆոտոտեխնիկայի վաճառողը:
Հեռախոսների գներն աճել են մոտվորապես 40 տոկոսով, իսկ աքսեսուարներինը՝ 30 տոկոսով, ասել Է վաճառողուհի Օլգան: «Եվ դա դեռ ապրանքների հին խմբաքանակն Է: Երբ նորը գնեմ՝ նոր գներով, անհասկանալի Է, թե այդ ամենն ինչքան կարժենա»,- հավելել Է նա:
«Գորբուշկա»-ի՝ Մոսկվայի գլխավոր Էլեկտրոնային շուկայի խանութներից մեկում հաստատել են գների կտրուկ աճը. միայն դեկտեմբերի 16-ին գնացուցակները թարմացվել են մի քանի անգամ: Առեւտրական կետերից մեկի սեփականատերը պատմել Է, որ արտադրողներից ոմանք ընդհանրապես դադարեցրել են ապրանքների մատակարարումը: