ՀՀ սպառողական շուկայում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 0.9 տոկոս գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ:
2014թ. ապրիլին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.7 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.2 տոկոս:
2014թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4 տոկոս, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից:
Այս տարվա ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը' 103.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 101.8 տոկոս, ծառայությունների սակագներինը' 108.5 տոկոս, իսկ հունվար-ապրիլին 2013թ. հունվար-ապրիլի համեմատ, համապատասխանաբար, 104.6 տոկոս, 103.0, 102.7 և 108.7 տոկոս:
2014թ. ապրիլին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 120.8 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը՝ 124.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.2 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 117.1 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3 տոկոսով. գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատ քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5 տոկոսով: