«Հայկական ժամանակ»-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, տեղեկություն է տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից: Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով: «Հերյուրանք է և ակնհայտ սուտ»,- ԼՈՒՐԵՐ .com-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տարածված տեղեկությանը, գրել է. «Սովորություն չունեմ և երբեք լրագրողական համայնքի ներկայացուցիչների դեմ չեմ գրել, ավելին՝ երբեք դատական հայցով հանդես չեմ եկել: Դա իմ տեսակը չէ, և այն անհեթեթությունը, որ գրել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, դիտարկում եմ ՖԱՍ հրահանգի շրջանակում: Կարելի է հայհոյել, նույնիսկ տղայական ոճով «քֆուր դնել», բայց դրանք այլ որակների դեպքում է լինում, իսկ այդ դեպքում՝ ՖԱՍ և միայն՝ ՖԱՍ: Մարդ չդարձաք, հո զոռով չի»: «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն, ում ևս մեղադրում են կադրերի արտահոսքի մեջ, ևս հերքել է տարածված տեղեկությունը: Նա ֆեյսբուքյան իր էջում մեղադրել է այն լրատվամիջոցներին, որոնք առանց ճշտելու, զրպարտել են իրեն: «Այսօր մի հիմար իբր լուր է տարածվել, որում կա նաև իմ անունը։ Ցավում եմ, որ լրագրությունը հասցրել են այս մակարդակի, երբ նույնիսկ լրագրողական պարկեշտություն չեն ունեցել զանգահարել ու ճշտել լուրի իսկությունը։ Այս հարցին ու ընդհանրապես արտահոսք կոչված այդ հիմարությանը կանդրադառնամ իմ երեկոյան «Անկեղծ ասած» ծրագրում»-գրել է նա։
Առաջարկում ենք նաև
25/12/23 10:46
«Զբաղվում եմ պլանի եսիմ ինչով, մարդ եմ Մեքսիկայով բերում Ամերիկա». Մենչը` իրեն ուղղված կեղծ լուրերի մասին
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
10/04/20 18:09
«Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող». Ամիրյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին
12/05/19 09:00
Քաբուլում գնդակահարվել է հայտնի լրագրողուհին, որը հայտարարել էր իրեն ուղղված սպառնալիքների մասին
09/12/18 13:34
Ինձ վրա արյան մեղադրանք չի եղել․ Փաշինյանը՝ Քոչարյանի՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
18/04/24 15:30
ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին
22/01/24 10:22
Արարատ Միրզոյանը ՀՀ դեսպանների հետ քննարկել է խաղաղության օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում
23/10/23 20:43
«Մեր սերնդի հերոսը, իրեն հորաքրոջս տանն եմ տեսել»․ Շուշան Պետրոսյանը`Վազգեն Սարգսյանի մասին
03/08/23 11:45
Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն բաժանվել են
Ամենադիտված
Լրահոս
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)
10:33
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
09:39
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
08:58
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին
15:00
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավ...
13:20
ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան Աբրահամյան
10:27
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ