Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար: Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում:Նախարարությունից նշում են, որ դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: Դասընթացի մասնակցության հայտը` պետք է  լրացնել մինչև ս.թ.ապրիլի 23-ը:Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից՝ մինչև մայիսի 11-ը:Դասընթացին մասնակցությունն անվճար է:

 

Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այստեղ։