Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Սիդնեյի կինոփառատոնը կանցկացվի առցանց, հաղորդում է The Hollywood Reporter-ը, հղում անելով փառատոնի տնօրեն Նաշեն Մուդլիին:
Ծրագիրը ներառում է ավստրալական վավերագրական կինոնկարների համաշխարհային պրեմիերաներ, սկսնակ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմեր, եվրոպացի կին ռեժիսորների նկարահանված ֆիլմեր: Առցանց մրցանակները կհանձնվեն լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն կարճամետրաժ ֆիլմ և կնոջ կողմից նկարահանված եվրոպական լավագույն ֆիլմ անվանակարգերում:
Փառատոնը կանցկացվի հունիսի 10-ից 21-ը: