ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
Արտադրական տարածքի պատերը, առաստաղը սևացած են եղել, չեն եղել օժանդակ և կենցաղային տարածքներ, խաչվել են հումքի, պատրաստի արտադրանքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիները, ինչը նպաստում է խաչաձև աղտոտմանը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձը չի անցել նախնական և պարբերական բժշկական զննություններ, չի ունեցել սանիտարական գրքույկ:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Նարինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ: