ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր, գրում է Financial Times-ը: Նախագահի խոսքով՝ սա կպաշտպանի քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կորոնավիրուսի համավարակի բռնկումից առաջացած ճգնաժամի պատճառով: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել «Green Card»։

«Ներգաղթի դադարեցումը կօգնի գործազուրկ ամերիկացիներին, երբ վերականգնվի երկրի տնտեսությունը: Սխալ և անազնիվ քայլ կլիներ, եթե համավարակի պատճառով աշխատանքը կորցրած բնակիչներին փոխարինեին արտերկրից եկած աշխատողները»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։