Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ կարծիք է հայտնել, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված կարանտին մտցնելու անհրաժեշտություն չկա: Նա նշել է, որ ինքը գործում է ըստ իրավիճակի և, անհրաժեշտության դեպքում, կկայացնի բոլոր անհրաժեշտ որոշումները, բայց այս փուլում իրավիճակը սահմանափակումներ մտցնել չի պահանջում:
«Բայց մեր ժողովրդին դա պե՞տք է: Մենք հիմա դրա կարիքը չունենք»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ երկրում իսկապես վարակի դեպքեր կան, բայց իշխանությունները խորհուրդ են տալիս քաղաքացիներին պարզապես հետևել անվտանգության նախազգուշական միջոցներին, վերահսկել իրենց առողջությունը և ժամանակին դիմել բժիշկներին:
Լուկաշենկոն նշել է, որ ճգնաժամից հետո արագ կվերականգնվեն այն երկրները, որոնք «ունեն ռեսուրսներ», ուստի նա անհրաժեշտ չի համարում կանգնեցնել տնտեսությունը: