Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել և դուրս գրվել բուժհաստատությունից: Խոսքը ապրիլի 7-ին ԱՀ մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։