Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմանում, տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել և մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում։ Առկա է ևս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։
Փրկարարների օգնության կարիքը չի եղել: