Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման հետ կապված երրորդ ուղղերձն է հղել երկրի քաղաքացիներին: «Ռուսաստանին հաջողվել է կանգնեցնել վարակի տարածումը, սակայն իրավիճակը դեռ ծայրահեղ բարդ է, վարակի գագաթնակետը դեռ ետևում չէ: Վարակի մահացու վտանգը դեռ շարունակվում է»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ոչ աշխատանքային օրերը երկարեցվելու են մինչև մայիսի 11-ը:
Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 93558-ի, 867-ը մահացել է: