Չինաստանի իշխանությունները կենտրոնական իշխանության մարմիների, պետական կառույցների եւ Պեկինի մունիցիպալ հիմնարկությունների աշխատակիցների համար ոչ աշխատանքային են հայտարարել Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համգործակցության գագաթնաժողովի օրերը, որը Չինաստանի մայրաքաղաքում տեղի կունենա նոյեմբերի 5-ից մինչեւ 11-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հաղորդել Է «Ժենմին ժիբաո» թերթը:

 

ՉԺՀ-ի Պետխորհրդի որոշման համաձայն՝ նոյեմբերի 7-ից մինչեւ 12-ը ներառյալ ոչ աշխատանքային են հայտարարվել կենտրոնական իշխանության եւ պետական կառույցների այն բոլոր հիմնարկությունների համար, որոնք գտնվում են Պեկինում, քաղաքի մունիցիպալ հիմնարկությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների համար:

 

Այս որոշումը չի տարածվում այն կառուցների վրա, որոնք կապահովեն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի աշխատանքը, մայրաքաղաքի տրանսպորտի ծառայության եւ քաղաքի մյուս հատուկ ծառայությունների վրա:

 

Մնացած կազմակերպությունները կարող են իրենք որոշել՝ աշխատանքային հայտարարեն արդյոք այդ օրերը, թե՝ ոչ:

2011 թվականին Շանհայում ԱԽՏՀ-ի գագագաթնաժողովի ժամանակ քաղաքի վարչակազմը նույնպես հնգօրյա հանգիստ Էր հայտարարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: