Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրները հովանավորումից հրաժարման պարտավորությունների գործողությունը երկարացրել են մինչեւ 2018 թվականի վերջը: «Մենք պաշտպանում ենք հովանավորման բոլոր ձեւերից հրաժարվելու մեր ձգտումը»,- նշված Է Հռչակագրում, որը Պեկինում ընդունվել է ԱԽՏՀ-ի երկրների ղեկավարների 22-րդ հանդիպմանը:
«Մեր համապատասխան պարտավորության գործողությունը մենք երկարացնում ենք մինչեւ 2018 թվականի վերջը եւ վերստին հավաստում ենք առեւտրի նկատմամբ պրոտեկցիոնիստական եւ այլ սահմանափակիչ միջոցների դադարեցման պատրաստակամությունը»,- ընդգծված Է փաստաթղթում:
Բացի դրանից, Հռչակագիրն ամրագրում Է «այն միջոցառումների իրագործման բնագավառում առավելագույն զսպվածության» կողմնակցությունը, որոնք «համապատասխանում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին, բայց որոնք զգալի պրոտեկցիոնիստական Էֆեկտ չունեն, ինչպես նաեւ դրանց շուտափույթ վերացմանն այնտեղ, որտեղ դրանք արդեն կիրառվել են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: