2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 36.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը' այլ եկամուտների, 0.3%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 69.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական' եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ: Նշված մուտքերը' հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ' շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 45.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 66.8 մլրդ դրամ և 47.3%-ով կամ 21.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչն ապահովվել է ևԲ ներքին շրջանառությունից, ևԲ ներմուծումից ստացված եկամուտների հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին' կազմելով շուրջ 7.7 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 3.9 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից' շուրջ 3.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13.4%-ով' հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը' ավելացել 26.8%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 3.2%-ով կամ 241.3 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 8.5%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին' կազմելով 12.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 0.6%-ով կամ 73.1 մլն դրամով:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 6.3 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի և տուրքերի 4.3%-ը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 7.6 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.2%-ը և 2.2 անգամ գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 3.5 մլրդ դրամ պետական տուրքեր' կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 65.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 10.2%-ով կամ 326.5 մլն դրամով:
Հաշվետու տարում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 1.8 մլրդ դրամ հաստատագրված վճարներ' ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ նվազել է 44.8%‑ով:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.4 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ' կազմելով հարկերի և տուրքերի 3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 53.7%-ով' հիմնականում պայմանավորված արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամի այլ հարկեր' կազմելով հարկերի և տուրքերի 1.3%-ը: Մասնավորապես' 971.8 մլն դրամ են կազմել արտոնագրային վճարները' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.3 մլն դրամի դիմաց: 40 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 655.1 մլն դրամ' ճանապարհային վճարները, 29.1 մլն դրամ' ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, շուրջ 37.9 մլն դրամ' հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 130.8 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.2 մլն դրամ' կոնցեսիոն վճարը, և 120.2 մլն դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 16.3%‑ով կամ 277.6 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրային և ճանապարհային վճարների աճով:
2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 9.9 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ:
Պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 419.2 մլն դրամի դրամաշնորհներ' կազմելով եռամսյակային ծրագրային ցուցանիշի 83%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են ավելի քան 7.7 մլրդ դրամ' 103.5%-ով ապահովելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 2.9 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 73.1%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտները 36.9%-ով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագիրը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը կազմել են 59.3 մլն դրամ, որոնք 2013 թվականի պետական բյուջեով չեն նախատեսվել:
Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 656.9 մլն դրամ' 217.3%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը:
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 470.1 մլն դրամ տոկոսավճար' 0.2%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը և 11.4%-ով զիջելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 1.1 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից' կազմելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 229.4%-ը և 50.9%-ով կամ 376.6 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 5.4 մլրդ դրամ' կազմելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 134.4%-ը (իսկ առանց արտաբյուջետային միջոցների' 309%-ը)' 40.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2012 թվականի հունվար-փետրվար ամիսների համեմատ այլ եկամուտներն աճել են 27.7%-ով կամ շուրջ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների և իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատճամիջոցներից մուտքերի աճով: