106-ամյա ֆրանսուհի Հելեն Լեֆևրը կարողացավ հաղթահարել կորոնավիրուսը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ապրիլի 15-ին 200 կենվորներով և 160-հոգանոց աշխատակազմով ծերանոցում ապրող Լեֆևրի մոտ բժիշկները կորոնավիրուս ախտորոշեցին: Նա ուներ բարձր ջերմություն և խիստ թուլություն: Այժմ Լեֆևրի գիտակցությունը տեղն է և իրեն լավ է զգում:
Լեֆևրը ծնվել է Առաջին աշխարհամարտի բռնկումից մի քանի օր առաջ: Նա հինգ տարեկան էր, երբ աշխարհում բռնկվեց իսպանական գրիպի պանդեմիան, որից տարբեր գնահատականներով աշխարհում մահացավ 20-ից 50 միլիոն մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա մոր հետ ոտքով հեռացավ Ֆրանսիայի օկուպացված գոտուց:
Ապրիլի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոսեց կորոնավիրուսով կրկին վարակվելու ռիսկերի մասին: Անգամ եթե մարդու օրգանիզմը իմունիտետ է ձեռք բերել կորոնավիրուսային վարակի դեմ, կարող է կրկին վարակվել. հակամարմինների առկայությունը անվտանգություն չի երաշխավորում: