Կառավարությունը Ազգայի ժողովի օգնությամբ կարողացել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, սակայն դեռ չի կարելի ասել, թե ճգնաժամն ացնել է, առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, լինելու է կորոնավիրուսային ճգնաժամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում:
Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ Փաշինյանն ասաց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր են իրականացրել: Եվ մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և պետք է աջակցել: «Իհարկե սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, սակայն այսօրվա դրությամբ մեր 5 մլրդ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշվիներին նստել է որպես կանխավճար: Ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Եվ մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք իրականում դրա կարիքը չունեն»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ դա էր պատճառը, որ այդ որոշումը կայացնելիս տատանվում էին, քանի որ ամենամեծ խնդիրը եղել է հակաճգնաժամային միջոցառումները դարձնել հասցեական:
Նա նկատեց՝ այդ թվում նաև ենթադրաբար մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին է փոխանցել մոտ 20 հազարական դրամ: Փաշինյանը կոչ արեց՝ գտնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն և աջակցել նրանց: «Պատիվ ունեմ արձանագրել, որ կառավարությունը կարողացել է այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ,
կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին:
Սա նշանակում է, որ բարեբախտար չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ:
Սակայն թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,-ասաց նա:
ՀՀ կառավարության, արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի։