Այսօր մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գոգյանը հաստատեց:
«Դիմումն այսօր եմ գրել՝ քիչ առաջ: Բա ի՞նչ անեի»,- ասաց նա՝ չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ սկսեցին շրջանառվել Գոգյանի հավանական հեռանալու մասին խոսակցությունները և լուրերի համաձայն՝ նա աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: