Կանադայի առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Կանադայի Առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութի առաջին փորձարկումները», – ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ըստ Թրյուդոյի՝ հաջող արդյունքների դեպքում պատվաստանյութը կարտադրվի և կտարածվի Կանադայում: Երկրում 75 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 37 հազարը, մահացել է հինգ հազար մարդ: