Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 19-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատական նիստին ներկա չէր Քոչարյանը։
Իզմիրլյան բժշկական կենտրոնից դատարանը տեղեկանք է ստացել, որում նշված է, որ Քոչարյանը գտվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ մայիսի 19-ի դատական նիստին։
«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, մայիսի 19-ի դատական նիստը հետաձգվում է»,- ասաց Դանիբեկյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին ժամը 13։00-ին։
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։
Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Երկրորդ նախագահը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մայիսի 12-ին վիրահատվել էր։