Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում՝ գլխի շրջանում մահացու վնասվածք է ստացել 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանը: Վերջինս՝ Լոռու մարզի Գուգարք համայնքից է։ ԼՈՒՐԵՐ.com-ին Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանն ասաց, որ Հենրիկը մեկուկես տարվա ծառայող էր:

«Հասարակ ընտանիքից էր, իրենց համար աշխատող, ապրող ընտանիք են: Հայրը Վանաձորում է աշխատում, մայրը՝ չի աշխատում: Մեկ եղբայր ու մեկ քույր են, քույրն ուսանող է»,- հայտնեց գյուղապետը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: