Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17572 ստուգում եւ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեությունը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Այս մասին ասված է 5 գերատեսչությունների համատեղ հաղորդագրությունում: Այդ գերատեսչություններ են՝
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Կրթության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին